Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: B խմբում հաղթողի կոչումը նվաճել է Տիգրան Հարությունյանը: Նա տոնել է 5 հաղթանակ, 4 խաղ ավարտել ոչ-ոքի, 9 հնարավորից վաստակել 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավել առաջին տեղը:
Գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունք է ցույց տվել Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրրել է աղյուսակի 8-րդ հորիզոնականը: C խմբում 6,5 միավորով 9-րդը Արթուր Ղարագյոզյանն է: