Microsoft-ի, Google-ի, Amazon-ի և մյուս աշխարհահռչակ անունների կողքին լոնդոնյան EXPO-ին կհնչի նաև Հայաստան անունը: Մեր երկիրը մարտի 17-ից 18-ը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին, ինչը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհիվ:
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն Armenia միասնական տաղավարով։ Հայաստանյան ընկերություններին, այսպիսով, հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնել իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերել նոր գործընկերներ, ընդլայնել իրացման ու գործակցության շուկաները:
Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացն ու տաղավարում ներկայացվածությունը նույնպես կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Դիտեք նաև տեսանյութը: