ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին:
Նա պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Նշենք, Ն.Սամսոնյանի գրառման կապակցությամբ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: