The Time-ը հրապարակում է արել, որում ասվում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին նմուշներն արդեն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսել ապրիլին:
Նշենք, պատվաստանյութի շնորհիվ ավշային հանգույցներում իմունային բջիջները սպիտակուցներ են արտադրում, որոնց շնորհիվ մյուս իմունային բջիջները հայտնաբերում և սպանում են վիրուսներին:
Պատվաստանյութը ստեղծել է «Մոդեռնա-Թերապետիքս» ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ու համահիմնադիրը գործարար Նուբար Աֆեյանն է: