Մանե Ադամյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ Որոշումը հրապարակվել է Կառավարության պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։