85 տարեկանում կյանքից հեռացել է Սու-34 կործանիչի գլխավոր ինժեներ Ռոլան Մարտիրոսովը:
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը ծնվել է 1935 թ. Արցախի Չարդախլու գյուղում: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության հեռանկարային նախագծերի վարչությունից: 1962-1963 թթ. արդեն ղեկավարել է ուղղահայաց թռչող կործանիչի մշակման գործընթացը:
1985 թ. նշանակվել է Պ-42 ինքնաթիռի համաշխարհային ռեկորդների սահմանման տեխնիկական խմբի ղեկավար, որն այդ ժամանակ 27 համաշխարհային ռեկորդ է սահմանել:
1991-ից նշանակվել է Սու-34-ի գլխավոր նախագծող, որի նոր տարբերակն արդեն հաջող փորձարկում էր անցել: Այսպիսով, մեր հայրենակցի շնորհիվ 2017 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համալրվեց 16 նոր Սու-34-երով: