Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:
Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն և բուժում:
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։
Արդյունքում դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։