Փետրվարի 28-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ անցկացվել է ենթակա զորամասերի գործունեության վերահսկմանն առնչվող հավաք-խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել զորամասերում ամենօրյա գործունեության կազմակերպման, ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանն ստուգելու և զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: