ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, նշելով՝ որ մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ «Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում՝ +10․․․․+15 աստիճանի։
Առանձին օրերի (3-4 օր), արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում՝ -4․․․-6, լեռնային գոտում՝ -7․․․․-10 աստիճանի»,- տեղեկացրել է Օդերևութաբանության կենտրոնի ղեկավարը։