Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինել:
Այս մասին հաղորդում է aliq.ge-ն, հավելելով, որ բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է նաև՝ քաղաքացին եղե՞լ է Իրանում, թե՞ ոչ:
Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում: