Փորձ է արվում սահմանափակել հասարակական կազմակերպությունների ազատությունը՝ փետրվարի 27-ին Խորհրդարանում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով «Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ՀՀ օրենքի» փոփոխություններին:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ԱԺ-ի կողմից 74 կողմ, 38 դեմ ձայներով ընդունված նախագծով հաշվետվության ներկայացման պահանջ է դրվում բոլոր ՀԿ-ների համար: Գործող կարգավորմամբ՝ կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի իր անդամների թվի և իր գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն ներկայացնել մինչև հաշվետու տարին ամփոփող տարվա մայիսի 30-ը՝ էլեկտրոնային եղանակով:
Դիտեք նաև տեսանյութը: