Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում կարձագանքի և օգնություն կհատկացնի Հայաստանին, եթե նման հարցով պաշտոնական Երևանը դիմի կազմակերպությանը, հայտարարել է ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիլավ Զասը: Այսօր նրան ընդունել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: