Այսօր գեղանկարիչ, նորագույն շրջանի հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է:
Հայաստանի ազգային պատկերասրահը Ֆեյսբուքի էջում կիսվել է վարպետի` 1924 թվականի «Կեսօրյա անդորր» նկարով ու կից գրառում կատարել.
«Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»: