Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է, որ պաշտոնանկությունների մեթոդը հետևություններից ընդամենը մեկն է. բանակում ավելի լուրջ աշխատանք է տարվում: Գաբրիել Բալայանն այսպես է պատասխանել զինծառայողների մահվան դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հարցին:
Նոր պաշտոնանկություններ կլինե՞ն թե՞ ոչ՝ Բալայանը դժվարացել է պատասխանել: Զինվորների մահվան վերջին դեպքերի մասին էլ ասել է, որ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել:
«Սխալ կլինի ասել, թե իրավակարգավորումներ չկան, խնդիրը դրանք կիրառելու մեջ է»,- ասել է Բալայանը: