Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 821-ի, մահացածների թիվը 21 է: Այս մասին հաղորդում է TPI-ն: Հաղորդվում է նաև, որ բնակչության շրջանում ավելորդ խուճապ չտարածելու համար համապատասխան մարմիններն այսուհետ հանրությանը կտրամադրեն ոչ թե վարակված անձանց ամբողջական ցանկը, այլ կխոսեն միայն նրանց մասին, որոնց մոտ ծանր կլինիկական պատկեր է: Նշվում է, որ վերը նշված 821 անձանցից 46-ն, օրինակ, արդեն իսկ առողջացել են: