Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեն այդ երկիրը, ծանոթանալով իմ կտավներին՝ ժամանակին ասել է Սարյանը: Եվ արդեն քանի տասնամյակ է՝ Վարպետի կամքը իրողություն է, որովհետև մարդիկ Հայաստանը ճանաչում են նաև նրա վրձնի ու գույների շնորհիվ:
Այսօր նորագույն շրջանի հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադրման 140-ամյակն է: Իսկ 2020 թվականն ընդհանրապես սարյանական տարի է, և այս առումով մեզ բազմաթիվ գեղեցիկ միջոցառումներ են սպասվում: