Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների՝ կորոնավիրուսից Հայաստանը զերծ պահելու մասին հարցերին, նշել է, որ նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են արվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գշխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվում, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության պատասխանատուների հետ:
«Իրանի մասով որոշում արդեն կայացվել է, և այդ մասում որոշակի սահմանափակումներ ունենք: Օնլայն ռեժիմով կապի մեջ են բոլոր գերատեսչությունները և՛ ներսում, և՛ Հայաստանից դուրս: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Այս պահին Վրաստանի հետ սահմանը փակելու որևէ որոշում չի քննարկվում՝ նշել է Արմեն Գրիգորյանը և ավելացրել, որ Վրաստանում իրավիճակից տեղյակ են, բոլոր տարբերակները քննարկում են, լուծումներն էլ կլինեն ըստ իրավիճակի: