ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱԱԾ-ն այն համակարգն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, բայց փոփոխություններ եղել են և կլինեն:
Հարցին, թե պաշտոնյաների նոր ձերբակալություններ պե՞տք է սպասել, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պատասխանել է. «Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Աղմկոտ ձերբակալություններ կլինեն»։
«Դիանա Հարությունյան» ֆեյք էջի գործի ընթացքի մասին հարցին ի պատասխան՝ Էդուարդ Մարտիրոսյանն ասել է. «Քրեական գործ է հարուցված։ Պետք չի կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Երեք քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, ԱԱԾ կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության»։