Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի՝ ԱՅՈ-ի պաստառներից մեկը, նաև ԱՅՈ-ի բուկլետը, որի առաջին էջին գրված է՝ «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր»:
Հիմա հայտնի է նաև ԱՅՈ՛ լոգոյի իրակա՛ն հեղինակը: Նա 91-ին «Երեկոյան Երևան» թերթի գծանկարիչ երջանկահիշատակ Ստեփան Նարոյանն է: ԱՅՈ-ի շտաբի հավաքած մրցանակային 3 միլիոն դրամը բաժանվել է հավասարապես «Երեկոյան Երևան» թերթի 91 թ. խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչ Ցոլակ (Կանթեղ) Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև:
Ինչպես պարզվեց հեղինակային իրավունքի խախտումը՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում: