Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ:
ԱԳ նախարարը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:
Անդրադարձ է արվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծել են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: