Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է բելգիական «Գենտի» հետ ու ոչ-ոքի (1:1) ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ջասթին Կլյուվերտը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո գրավելով բելգիական ակումբի դարպասը:
Երկու խաղի արդյունքում «գայլերը» 2:1 հաշվով առավելության են հասել ու դուրս եկել հաջորդ փուլ: