SensorTower վերլուծական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի վերջին, ամենատարածված բջջային հավելվածների համաշխարհային վարկանիշում, TikTok-ը WhatsUp-ի փոխարեն դարձել է աշխարհում ամենատարածված բջջային հավելվածը:
Հաղորդվում է, որ 2019 թվականը TikTok-ի և նրա չինացի «երկվորյակ» Douyin-ի համար արագ զարգացման տարի էր: Դեռ դեկտեմբերին այս հարթակները Facebook-ին էին հեռացրել, այսպես կոչված, երկրորդ հորիզոնականից, իսկ արդեն 2020-ի սկզբին TikTok-ը գրավեց առաջին հորիզոնականը: