Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բուռն քննարկման է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենսդրական նախագիծն ու հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ իրավասու մարմինը կարող է իր հավաքած տեղեկատվության հիման վրա դիմել դատարան՝ գույքի բռնագանձման պահանջով, եթե անձին պատկանող գույքի ծավալի ու նրա օրինական եկամուտների միջև տարբերությունը կազմում է 25 միլիոն դրամ և ավելի: Նշենք նաև, որ օրենսդրական նախագիծն ԱԺ-ում ընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: