Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովի կողմից փետրվարի 17-24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը:
Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ՀՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել:
Տեղեկացնենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել, իսկ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումներում և հաղորդաշարերում ԱՅՈ և ՈՉ քարոզչության կողմերին տրվել են մասնակցության հավասար հնարավորություններ:
Մշտադիտարկման արդյունքները՝ այստեղ: