Փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև: