Փետրվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման` 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, ընտանեկան բռնության հետ կապված դեպքերի՝ 4, կաշառակերության՝ 3, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ծեծի, սպանության սպառնալիքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, բնակարանային գողության՝ 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: