Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում՝ Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված չորս անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,- գրել է նախարարը: