Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն անդրադարձել է Независимая газета-ի՝ սումգայիթյան իրադարձությունների մասին հրապարակմանը: Հայազգի լրագրողը մասնավորապես իր Telegram-ի ալիքում գրել է.
«Ես իհարկե գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախու մարդիկ, սակայն միամտաբար կարծում էի, որ նույնիսկ այդ որակի «գործընկերների» համար կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի: Независимая газета-ում 1988-ի փետրվարի սումգայիթյան իրադարձությունների մասին հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ: Անսկզբունքայնություն, նենգություն և ծախվածություն: Այլ բառերով դժվարանում եմ նկարագրել: Որպես Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի ամբողջ սարսափներով անցած մարդ` կարող եմ ասել՝ եթե հանուն փողի կարող եք գրել այն, ինչ գրել եք, ապա պարզապես սրիկա ու չարագործ եք»: