Իդլիբ շրջանի Սերակաբ քաղաքը սիրիական ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ անցնելու Թուրքիայի լրատվամիջոցների տարածած լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ռազմական աղբյուրը:
«Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել Սերակաբ քաղաքի ուղղությամբ գրոհայինների նախաձեռնած հարձակումները: Բնակավայրը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի լիակատար վերահսկողության տակ, որտեղ չնայած զինյալների կանոնավոր գրոհներին, շարունակվում են ականազերծման ու խաղաղ կյանքի վերականգնման նախապատրաստական աշխատանքները»: