Բելառուսի իշխանությունները մշտապես կողմ են եղել Ռուսաստանի հետ ինտեգրմանը, սակայն՝ երկրի անկախության ու ինքնիշխանության պահպանման պայմանով: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք մշտապես հավատարիմ ենք մնում իրական ինտեգրմանն առանց հարկադրման: Եվ տարօրինակ է, որ սկսվել է Բելառուսի հարկադիր ինտեգրումից»:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ հենց Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հետ են նախաձեռնել «տնտեսության, մարդկանց կյանքի և այլնի» ինտեգրումը: Սակայն հետագայում, ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է: