Վերաքննիչ դատարանը այսօր սկսել է 2001 թվականին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու վերաբերյալ դատախազության բողոքի քննությունը:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Դատախազությունը խնդրել էր բեկանել 2002 թ. դատավճիռը՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:
Այդ գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվել է: