Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի էջում տեղադրել էր օգտատերերից մեկը գրառումը՝ ՈՉ-ի շտաբի կողմից Հարավարևմտյան թաղամասի թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին և նշել.
«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
Օգտատերն ավելի ուշ իր էջից հեռացրել է գրառումը: