Մոսկվայում կկանգնեցվի հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի արձանը: Նախաձեռնության մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
«Արձանի տեղադրման փաստաթղթերը փոխանցվել են քաղաքապետարան, որտեղ շատ լավ են վերաբերվում այդ գաղափարին»:
Հիշեցնենք, որ Գևորգ Վարդանյանի արձանը նախատեսված է կանգնեցնել Նոր Մոսկվայի N2070 դպրոցի մոտ, որը կարող է կոչվել Գևորգ Վարդանյանի անունով: