ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշել են, որ դեմ են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորմանը: Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի այս որոշմանը համաձայն չեն աշխատակիցները և իրենց դժգոհությունն են հայտնել: