Ողբերգական դեպք Ստրասբուրգում: Ֆրանսիական քաղաքի յոթհարկանի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս յոթը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են:
Հրդեհի առաջացման պատճառներն առայժմ հայտնի չեն: Հրշեջներն անմիջապես արձագանքել են ահազանգին: Իրավապահ մարմինները հայտնել են, որ 23 բնակիչ չի տուժել հրդեհից: