Այսօր Հռոմի Սրբազան քահանայապետն «աննշան թոլություն է զգացել», ինչը նրան ստիպել է, այնուամենայնիվ, չեղյալ հայտարարել պատարագը: Այս մասին հայտնում է Vatican news-ը՝ չնշելով 82-ամյա հովվապետի հիվանդության բնույթը:
Ենթադրվում է, որ Պապը հարբուխ ունի, որովհետև երեկ երեկոյան Սան-Ջովանի-ին-Լատերանո տաճարում տեղի ունեցած պատարագի ժամանակ ներկաները նկատել են, որ Ֆրանցիսկոս պապը հազում է ու տրորում քիթը:
Պապն այսօր որոշել է Սուրբ Մարթայի հյուրանոցում անցկացնել, որտեղ նա բնակվում է՝ հայտնում են Վատիկանի պաշտոնական աղբյուրները:
Նշենք, որ մինչ օրս Իտալիայում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 400 դեպք, և արդեն տասներկու մարդ է մահացել վարակից: Մեծ մասն ախտորոշվել է երկրի հյուսիսային շրջաններում, իսկ երեք հռոմեացի հիվանդներ արդեն առողջացել են: