Հարավային Կորեայում ավելի քան 1 միլիոն քաղաքացի խնդրագիր է ստորագրել՝ պահանջելով երկրի նախագահի հրաժարականը Հարավային Կորեայում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում անկարողության համար: Խնդրագրի հեղինակները խիստ քննադատել են Հարավային Կորեայի նախագահին, որը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել մահացու վարակի կանխարգելման համար: Մեկ օրվա ընթացքում խնդրագիրը ստորագրողների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է երկրի իշխանության անկարողությունից դժգոհողների բանակի աճի մասին:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում վարակվածների թիվն ավելացել է 334-ով, հասնելով՝ 1595-ի: Կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: