Հայաստանին և Ռուսաստանին կհաջողվի համաձայնության գալ գազի գնի շուրջ՝ ի պատասխան «Լուրերի» հարցին, ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը հավելել է, որ չի կարող հայտնել բանակցությունների մանրամասները, բայց համոզված է, որ գազի հարցը մեր երկրների համար չի՛ դառնա կռվախնձոր:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ խնդրո առարկայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, և 2020-ին գազի սակագինը չի ավելանա:
Ի դեպ, Կոպիրկինն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի գնդակոծման և ՀԱՊԿ-ի հնարավոր միջամտության խնդրին: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը իսկապես մի որոշակի երաշիք է, որ իրավիճակը չի սրվի և չի զարգանա անցանկալի ուղղությամբ:
«Մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում կայունություն լինի»,- ասել է դեսպանը:
Մանրամասները՝ Արթուր խաչատրյանի տեսանյութում: