Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարին՝ Հարավային Կովկասում պաշտոնական առաջին այցը Հայաստան կատարելու համար: Իր հերթին Ղարիբաշվիլին շեշտել է, որ երկու երկրներն ունեն հարուստ և դարավոր բարեկամական հարաբերություններ և իր համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը: Գործընկերները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, քննարկել պաշտպանության բնագավառի հարցեր: