ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է
ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18-ը Լոնդոնում անցկացվելիք AI
& Big data EXPO միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս
ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն Armenia միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական
տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական
լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու
գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների
ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը
կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։