Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն ու տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն՝ Независимая газета-ում Լև Ասկերովի հեղինակած` Սումգայիթյան ջարդերի մասին հրապարակման առնչությամբ:
Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում Տողանյանը հայտնել է, որ թերթից հերքում չի պահանջելու, քանի որ հրապարակված հոդվածը հայհոյանք է համարում:
«Ես դիմել եմ Ռուսաստանի գլխավոր դատախազություն` ազգամիջյան ատելություն, այլատյացություն, կրոնական անհանդուրժողականություն սերմանելու փաստով ստուգումներ սկսելու պահանջով»: