Իրանում կորոնավիրուսից մահացել է Վատիկանոմ և Եգիպտոսում ԻԻՀ նախկին դեսպան Հադի Խոսրոշահին։
IRNA գործակալությունը հայտնում է, որ նախկին դեսպանին մեկ օր առաջ են տեղափոխել մայրաքաղաք Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հաստատվել է կորոնավիրուսը, որով նա հիվանդացել էր Ղոմ քաղաքում։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ցավակցել է նախկին դեսպանի հարազատներին՝ մաղթելով համբերություն: