Կորոնավիրուսի տարածման պատճառով Սաուդյան Արաբիան որոշել է ժամանակավորապես արգելել մուսուլման ուխտագնացների մուտքը Մեքքա և Մեդինա քաղաքներ: Այս մասին հայտնել են երկրի արտգործնախարարությունից:
«Ուխտագնացության նպատակով արգելվում է մուտք գործել թագավորություն: Թագավորությունը կվերսկսի կորոնավիրուսի դեմ պայքարը»:
Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ զբոսաշրջային վիզաներով մուտքը երկիր կարգելվի նրանց համար, ովքեր գալիս են այն երկրներից, որտեղ տարածված է վարակը: Արտասահմանից վերադարձած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները մանրազնին ստուգում կանցնեն: