Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 82 հազարը, որոնց մեծամասնությունը Չինաստանում են: Ընդհանուր առմամբ, մահացել են ավելի քան 2800-ը: Ամեն օր վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում մոլորակի տարբեր երկրներում: Չինաստանում գրանցվել է 78 064, Ավստրալիայում՝ 23, Ֆրանսիայում՝ 18, Գերմանիայում՝ 19, Իրանում՝ 139, Իտալիայում՝ 374, Ճապոնիայում՝ 705, Քուվեյթում՝ 25, Մալայզիայում՝ 22, Սինգապուրում՝ 91, Հարավային Կորեայում՝ 1261, Իսպանիայում՝ 11, Թայվանում՝ 31, Թաիլանդում՝ 40, ԱՄԷ-ում՝ 13, Մեծ Բրիտանիայում՝ 13, Միացյալ Նահանգներում՝ 57, Վիետնամում՝ 16: Աֆղանստանում, Ալժիրում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Կամբոջայում, Խորվաթիայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Հունաստանում, Հնդկաստանում, Իրաքում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Հյուսիսային Մակեդոնիայում, Օմանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Շվեյցարիայում՝ 1-5 դեպք: