Իրանում կորոնավիրուսով է վարակվել ևս մեկ պաշտոնյա: Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ ինքը նույնպես ախտահարվել է:
«Պարզվել է, որ ես նույնպես վարակվել եմ, կարիք չկա անհանգստանալու, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»:
Զուլնուրը պատգամավոր Է Ղոմից, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատն են:
Ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին Էր հայտնել, որ վարակվել Է կորոնավիրուսով: Վարակակիր է նաև Իրանի առողջապահության փոխնախարարը: