Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածի հետևանքով երկու թուրք զինվոր է մահացել, ևս երկուսը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
Թե ով է հասցրել ավիահարվածը՝ չի պարզաբանվում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ծրագրում է մինչև այս ամսվա վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրիական բանակին ցանկացած ճանապարհով: Էրդողանը հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Իդլիբի օդային տարածքն օգտագործելու խնդիրը: Սիրիայի օդային տարածքը վերահսկում է ռուսական օդուժը: