Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտարարել է, որ այսօր հիվանդանոց է տեղափոխել ևս 11 հիվանդ, իսկ այս պահին կլինիկայի վերակենդանացման բաժնում 21 հոգի կա: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:
Ըստ տնօրենի՝ 11 հիվանդներից հինգն արդեն անցել են կորոնավիրուսի հայտնաբերման հետ կապված լաբորատոր հետազոտություններ, և նրանց շրջանում վարակ չի հայտնաբերվել: Մնացած վեց հիվանդների հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան, կամ՝ վաղն առավոտյան:
Բացի այդ, ինչպես նշել է Էզուգբայան, այն հիվանդները, որոնց մոտ չի հաստատվել կորոնավիրուս, մի քանի ժամով կարանտինում կլինեն, քանի որ դեռևս կլինիկապես առողջ չեն համարվում: