Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ արդյունավետ քննարկումներ են ունեցել, ինչպես նաև՝ վայելել Երևանի հրաշալի եղանակը:
«Պարոն Զասի հետ մոտ 2 տարվա աշխատանքային փորձ կա, և համոզված եմ կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը:
Ավելի վաղ Ստանիսլավ Զասը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: