«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այսօր մամուլում տարածվել է կեղծ տեղեկատվություն այն մասին, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի Հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. «Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:
«Աստղիկ» ԲԿ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար խնդրում ենք հետևեք մեր էջին»: