Երևանում շուտով շահագործման կհանձնվեն 110 նոր տրոլեյբուսներ: Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորհրդարանական լսումների ընթացքում:
«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,- վստահեցրեց Գալստյանը:
Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել 2019-ին: